Միջազգային ստանդարտների համապատասխանություն

Ի՞նչու ընտրել colocation

Տեղակայե՛ք ձեր սերվերները OVIO-ի տվյալների կենտրոնում և վստահե՛ք դրանց պահպանումը փորձառու մասնագետներին։

Մեր colocation ծառայությունը նախատեսված է այն կազմակերպությունների համար, որոնք ունեն տվյալներ, ցանկանում են ունենալ սեփական սերվերներ՝ առանց սեփական տվյալների կենտրոնի ստեղծման ծախսերի։

Մենք ապահովում ենք՝

Անխափան էլեկտրամատակարարում (երկու անկախ ենթակայան + UPS + գեներատորներ)
Կլիմայական կայուն միջավայր
Ֆիզիկական և ցանցային անվտանգության բարձր մակարդակ
Բարձր արագությամբ և բազմաշերտ ինտերնետ կապ
24/7 մոնիթորինգ և տեխնիկական աջակցություն

Որպես վստահելի գործընկեր՝ OVIO-ն ապահովում է մշտական հասանելիություն, բարձր հուսալիություն և ճկունություն։ Ձեր սերվերները տեղակայված են պրոֆեսիոնալ միջավայրում, որտեղ ամեն ինչ նախատեսված է գերազանց աշխատանքի համար։

Տվյալների մշակման կենտրոնը գտնվում է քաղաք Աբովյանում՝ Երևանից 16 կմ հեռավորության վրա։


Հավելյալ հնարավորություններ