Ցանցի պլանային տեխնիկական աշխատանքներ

2026-08-27

Հարգելի՛ բաժանորդներ,

Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 02:00-ից մինչև 07:00-ն, Երևան քաղաքի Կիևյան փողոցի տարածքում կիրականացվեն ցանցի պլանային տեխնիկական աշխատանքներ։

Աշխատանքների շրջանակում նախատեսվում է մալուխի վերամիացում և վերանորոգում։

Տեխնիկական աշխատանքների ընթացքում հնարավոր է ինտերնետային և հարակից ծառայությունների ժամանակավոր ընդհատում՝ մինչև 5 ժամ տևողությամբ։

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։