Պաշտոնի հիմնական նպատակն է իրականացնել Ընկերության ծառայությունների վաճառք՝ օգնելով հաճախորդին գտնել լավագույն կորպորատիվ լուծումներն իր բիզնեսի համար։
OVIO-ում աշխատանքային օրը բաղկացած է հետևյալից․
- Նոր բաժանորդների ձեռքբերմանն ուղղված տարբեր միջոցառումների իրականացում, ընկերության կողմից մատուցվող ծառայությունների ներկայացում, վաճառք,
 - Հաճախորդների հետ հանդիպումների կազմակերպում, նախնական բանակցությունների վարում, պայմանագրերի նախագծերի ներկայացում, յուրաքանչյուր հաճախորդի պահանջների ճշգրտում, առաջարկների նախնական տարբերակների մշակում կոնկրետ հաճախորդի համար,
 - Պոտենցիալ բաժանորդների գործունեության ուսումնասիրություն, բաժանորդների կարիքների, դրանց ուղղվածության և մակարդակի բացահայտում,
 - Հատուկ կարևորության բաժանորդների հետ տարվող աշխատանքներ, որոնք ուղղված են հաճախորդի պահանջների մաքսիմալ բավարարմանը և երկարաժամկետ համագործակցության ապահովմանը,
 - Բաժանորդներին մատուցվող ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
 - Համագործակցություն ընկերության այլ ստորաբաժանումների հետ հաճախորդների շահերի մաքսիմալ պաշտպանության նպատակով,
 - բովանդակությամբ կից գործառույթների իրականացում:
 
Արի մեր թիմ, եթե...
- Պատասխանատու ես և հետևողական կլինես բաժանորդի պահանջմունքների հանդեպ,
 - Սիրում ես նոր ծանոթություններ և կարևորում ես դրական հարաբերությունների պահպանումը,
 - Ակտիվ ես, սիրում ես հաղթահարել խոչընդոտներ,
 - Սիրում ես սովորել նորը և զարգացնել գիտելիքներդ,
 - Համբերատար ես և ուշադիր:
 
Աշխատանքն իրականացնելու համար հիմնական պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
 - Համակարգչային ծրագրերի իմացություն՝ MS OFFICE,
 - Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն (ցանկալի),
 - 1+ տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում:
 
OVIO-ում աշխատելու առավելությունները
- Առողջության ապահովագրություն,
 - Բոնուսային համակարգ, որը թույլ կտա վաստակել ավելին,
 - Ուսուցման հնարավորություն Ընկերության ներսում, փորձի փոխանակում մեր լավագույն մասնագետների հետ,
 - Մասնագիտական ուսուցումների, որակավորման քննությունների ֆինանսավորում,
 - Մասնագիտական զարգացման/աճի բազում հնարավորություններ (աճի նախապատվություն հենց մեր աշխատակիցներին),
 - Թիմային միջոցառումներ, 
 - Դրական աշխատանքային միջավայր ու անփոխարինելի գործընկերներ:
 
Մեր թիմին միանալու համար ուղարկիր ռեզյումե hr@ovio.am էլ. հասցեին՝ նշելով համապատասխան հաստիքի անվանումը. այս դեպքում՝ Կորպորատիվ վաճառքների մասնագետ:
Մենք սիրով կդիտարկենք Ձեր թեկնածությունը և կապ կհաստատենք Ձեզ հետ: