Պաշտոնի հիմնական նպատակն է իրականացնել Հատուկ կարևորության բաժանորդների սպասարկում՝ ապահովելով հաճախորդի պահանջների բավարարում և երկարաժամկետ համագործակցություն։
OVIO-ում աշխատանքային օրը բաղկացած է հետևյալից․
- Հատուկ կարևորության բաժանորդների հետ տարվող աշխատանքներ, որոնք ուղղված են հաճախորդի պահանջների մաքսիմալ բավարարմանը և երկարաժամկետ համագործակցության ապահովմանը,
- Գոյություն ունեցող բաժանորդների հետ մշտական կապերի պահպանում,
- Հատուկ կարևորության բաժանորդների հետ համագործակցության կարգի մշակում, հատուկ առաջարկների պատրաստում, անհատական սպասարկման և զեղչային համակարգի ներդրում, ծառայությունների մատուցման ավելի բարենպաստ պայմանների կիրառման վերաբերյալ առաջարկների ներկայացում,
- Բաժանորդներին մատուցվող ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
- Համագործակցություն ընկերության այլ ստորաբաժանումների հետ հաճախորդների շահերի մաքսիմալ պաշտպանության նպատակով,
- Բաժանորդների կողմից բողոքների առկայության դեպքում դրանց պատճառների բացահայտում, առաջացած խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների անհապաղ իրականացում,
- Ընկերության հաճախորդների տվյալների բազայի` ՍիԱրԷմ /CRM/ համակարգի կառավարման աշխատանքի վարում, տվյալների բազայի շտկում և թարմացում, համակարգի աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում,
- Բովանդակությամբ կից գործառույթների իրականացում:
Արի մեր թիմ, եթե...
- Պատասխանատու ես և հետևողական կլինես բաժանորդի պահանջմունքների հանդեպ,
- Սիրում ես նոր ծանոթություններ և կարևորում ես դրական հարաբերությունների պահպանումը,
- Ակտիվ ես, սիրում ես հաղթահարել խոչընդոտներ,
- Սիրում ես սովորել նորը և զարգացնել գիտելիքներդ,
- Համբերատար ես և ուշադիր:
Աշխատանքն իրականացնելու համար հիմնական պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն՝ MS OFFICE,
- Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն (ցանկալի),
- 1+ տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում:
OVIO-ում աշխատելու առավելությունները
- Առողջության ապահովագրություն,
- Բոնուսային համակարգ, որը թույլ կտա վաստակել ավելին,
- Ուսուցման հնարավորություն Ընկերության ներսում, փորձի փոխանակում մեր լավագույն մասնագետների հետ,
- Մասնագիտական ուսուցումների, որակավորման քննությունների ֆինանսավորում,
- Մասնագիտական զարգացման/աճի բազում հնարավորություններ (աճի նախապատվություն հենց մեր աշխատակիցներին),
- Թիմային միջոցառումներ,
- Դրական աշխատանքային միջավայր ու անփոխարինելի գործընկերներ:
Մեր թիմին միանալու համար ուղարկիր ռեզյումե hr@ovio.am էլ. հասցեին՝ նշելով համապատասխան հաստիքի անվանումը. այս դեպքում՝ Հատուկ կարևորության բաժանորդների մասնագետ:
Մենք սիրով կդիտարկենք Ձեր թեկնածությունը և կապ կհաստատենք Ձեզ հետ: