Իջևան սպասարկման սրահը ժամանակավորապես փակ կլինի

2026-02-13

Հարգելի բաժանորդներ,

տեղեկացնում ենք, որ Իջևանի վաճառքի և սպասարկման սրահը փետրվարի 16-ից մինչև փետրվարի 22-ը ժամանակավորապես փակ կլինի սրահի հասցեի փոփոխության պատճառով։ Նոր սպասարկման սրահը կսկսի սպասարկել փետրվարի 23-ից Ա. Մելիքբեկյան փող., 5/4 հասցեում՝ նախկին սրահի հարևանությամբ։

Հիշեցնենք, որ բոլոր գործարքները լիարժեք հնարավոր են կատարել օնլայն տարբերակով՝ մեր կայքում, այդ թվում և անձնական գրասենյակում։

Շնորհակալ ենք մեզ հետ մնալու համար։