OVIO-ն
հայտարարում է OVIO Cloud
հարթակի գործարկման մասին, որը հնարավորություն է տալիս առցանց գնել, ակտիվացնել և կարգավորել
ամպային ծառայությունները րոպեների ընթացքում։
Նոր հարթակը նախատեսված է թե՛ բիզնես, թե՛ ֆիզիկական անձ հաճախորդների համար և զգալիորեն
պարզեցնում է ՏՏ ենթակառուցվածքի գործարկման և կառավարման գործընթացը։
Oviocloud.am հարթակի միջոցով օգտատերերը
կարող են առանց երկար ընթացակարգերի ընտրել անհրաժեշտ ամպային լուծումները և անմիջապես
սկսել դրանց օգտագործումը՝ ապահովելով բիզնեսի թվային ենթակառուցվածքի արագ մեկնարկ։
Հարթակն ապահովում է ենթակառուցվածքի ճկուն
և լիարժեք կառավարում․ հաճախորդները
կարող են ինքնուրույն ավելացնել կամ նվազեցնել ռեսուրսները, փոխել կարգավորումները
և մասշտաբավորել իրենց ամպային միջավայրը՝ այն համապատասխանեցնելով բիզնեսի փոփոխվող պահանջներին։
OVIO Cloud հարթակի միջոցով օգտատերերը
կարող են հեշտությամբ համեմատել հասանելի ամպային լուծումներն ու սակագները և ընտրել
իրենց համար առավել համապատասխան կոնֆիգուրացիան։
«Oviocloud.am-ը անվտանգ և ապահով հարթակ
է, որը նպատակ ունի դարձնել ամպային ենթակառուցվածքը նույնքան հասանելի և հեշտ կառավարվող,
որքան ցանկացած այլ առցանց ծառայություն։ Մենք վստահ ենք, որ մեր նոր հարթակի միջոցով
բիզնեսը և ֆիզիկական անձ հաճախորդները կկարողանան արագ կյանքի կոչել նոր նախագծերը,
ավելի ճկուն կառավարել իրենց տեխնոլոգիական ռեսուրսները և կենտրոնանալ բիզնեսի հիմնական
գործունեության վրա: Չափազանց կարևոր է նաև այն, որ բոլոր տվյալները պահպանվում են
ՀՀ տարածքում, ինչը երաշխավորում է տվյալների հուսալի և վերահսկելի պահպանում»,-նշեց
OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
OVIO Cloud հարթակով ծառայությունների
դիմաց կարելի է վճարել միջազգային տարբեր վճարային համակարգերով, այդ թվում Visa,
Master, MIR համակարգերով, ինչը հնարավորություն է տալիս հարթակից օգտվել նաև արտասահմանյան
հաճախորդներին:
Նոր հարթակն ապահովում է 24/7 հասանելիություն
OVIO-ի տվյալների կենտրոնում տեղակայված ամպային ենթակառուցվածքին՝ ապահովելով բարձր
մակարդակի կայունություն, անվտանգություն և ծառայությունների հասանելիություն։ OVIO-ի
տվյալների մշակման կենտրոնը միակն է Հայաստանում, որ կառուցված է ենթաակառուցվածքի
հուսալիության TIER III միջազգային հեղինակավոր ստանդարտով։ Կենտրոնն ունի ISO 27001, 27017, 27018, PCI DSS միջազգային հեղինակավոր
ստանդարտների համապատասխանություն, ինչը ենթադրում է տեղեկատվական անվտանգության կառավարում,
ամպային համակարգերի պաշտպանություն, տվյալների գաղտնիություն և բանկային տեղեկատվության
պաշտպանություն։