Հարգելի՛ բաժանորդներ,
Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 05:00-ից մինչև 08:00-ն, Մարտունիում նախատեսվում են ցանցի տեխնիկական աշխատանքներ՝ կապված երթուղիչի (router) փոխարինման հետ։
Աշխատանքների ընթացքում Մարտունու հանգույցին միացված ֆիզիկական և իրավաբանական անձանց ծառայությունների աշխատանքում հնարավոր են ժամանակավոր ընդհատումներ։
Մեր տեխնիկական թիմը կանի հնարավոր ամեն ինչ՝ աշխատանքներն առավել սեղմ ժամկետում ավարտելու և ծառայությունների բնականոն աշխատանքը վերականգնելու համար։
Հայցում ենք ձեր ներողամտությունը հնարավոր անհարմարությունների համար և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։