GPON տեխնոլոգիան ապահովում է անսահմանափակ, սիմետրիկ ինտերնետ հասանելիություն՝ մինչև սակագնային պլաններում նշված արագությունները՝ լարային միացման դեպքում։
Սակագնային պլանը տրամադրվում է Viva-ի և OVIO-ի համագործակցության շրջանակում։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ
Հատուկ առաջարկի պայմաններ
Հոկտեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, Viva-ի և OVIO-ի համագործակցության շրջանակում տրամադրվող «RED» կանխավճարային սակագնային պլաններից որևէ մեկին, բացառությամբ «RED 4900» փաթեթի, առաջին անգամ բաժանորդագրվելու դեպքում ծառայությունների առաջին 3 ամիսները կտրամադրվեն անվճար։
«3 ամիս անվճար» հատոկ առաջարկը գործում է «RED 7500», «RED 7900», «RED 10500», «RED 10900», «RED 14000» և «RED 14900» սակագնային պլանների համար։
«3 ամիս անվճար» հատոկ առաջարկից հնարավոր է օգտվել միայն «RED» սակագնային պլանին առաջին բաժանորդագրության դեպքում։
«RED» սակագնային պլանին առաջին բաժանորդագրություն է համարվում այն բաժանորդագրությունը, որի դեպքում բաժանորդային համարը, հեռախոսահամարը և բաժանորդագրման հասցեն նախկինում չեն օգտվել Viva-ի և OVIO-ի համագործակցության շրջանակում տրամադրվող «RED» կանխավճարային սակագնային պլաններից որևէ մեկից։
Առաջարկից չեն կարող օգտվել այն բաժանորդները, որոնք ունեն OVIO-ի գործող տարեկան բաժանորդագրության պայմանագիր։
Առաջարկից կարող են օգտվել այն բաժանորդները, որոնք 2026թ. հոկտեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ ներկայացրել են «RED» սակագնային պլանին բաժանորդագրվելու հայտ։ Մինչև դեկտեմբերի 30-ը ներկայացված հայտերը կարող են դիտարկվել և ակտիվացվել ակցիայի շրջանակում նաև ակցիայի ավարտից հետո, եթե միացումը կատարվում է հայտի ներկայացումից հետո առավելագույնը 7 օրվա ընթացքում։
«RED» սակագնային պլանը տրամադրվում է կանխավճարային հիմունքներով՝ 30-օրյա ժամկետով։ Ակցիայի շրջանակում ծառայությունները կտրամադրվեն անվճար՝ երեք հաջորդական 30-օրյա ակտիվացումների ընթացքում։


