Պաշտոնի հիմնական նպատակն է կապի հիմնական կայանների տեղակայման
շինարարական աշխատանքների ընդհանուր վերահսկում և պատասխանատվություն,
ստուգումների իրականացում։
OVIO-ում աշխատանքային օրը բաղկացած է հետևյալից․
·
Տեխնիկական հսկողության իրականացում
·
Մայրուղային և այլ կապի կառույցների շինարարության
ընդհանուր վերահսկում,
·
Կապի հիմնական կայանների տեղակայման շինարարական
աշխատանքների ընդհանուր վերահսկում և պատասխանատվություն,
·
Նախագծային փաստաթղթերին շինարարական
աշխատանքների համապատասխանության ապահովում,
·
Շինարարության ընթացքում նախագծային փաստաթղթերից
շեղումների առկայության դեպքում դրանց համաձայնեցում նախագծային կազմակերպության
հետ,
·
Շինարարական «թաքնված աշխատանքների» որակի
հսկողություն, նախագծային, տեխնիկական պահանջներին դրանց համապատասխանության
ապահովում և համապատասխան ակտերի ստորագրում,
·
Մասնակցություն կապի գծի կատարված շինարարական
աշխատանքների տեխնիկական պարամետրերի զննման և ստուգման պրոցեսներին,
·
Պարբերաբար գրավոր հաշվետվությունների
ներկայացում կատարված շինարարական աշխատանքների ծավալի և օգտագործված
ապրանքանյութական պաշարների քանակների վերաբերյալ,
·
Բովանդակությամբ կից պարտականությունների
կատարում։
Արի մեր թիմ, եթե...
·
Բծախնդիր ես, պարտաճանաչ և հետևողական,
·
Ժամանակի սուղ լինելը քեզ չի խանգարում կատարել
որակյալ աշխատանք,
·
Ուշադիր ես, արագ
կողմնորոշվող,
·
Պատրաստ ես սովորել և
ձեռք բերել նոր գիտելիքներ։
Աշխատանքն իրականացնելու համար հիմնական պահանջներ
·
Տեխնիկական ոլորտի բարձրագույն կրթություն,
·
Վարորդական իրավունքի առկայություն (ցանկալի),
·
Անձնական ավտոմեքենայի վարձակալության
հնարավորություն (ցանկալի),
·
1+ տարվա աշխատանքային փորձ (ցանկալի):
OVIO-ում աշխատելու առավելությունները
·
Առողջության ապահովագրություն,
·
Տեղափոխում տնից աշխատանքի և աշխատանքից տուն,
·
Բոնուսային համակարգ,
·
Ուսուցման հնարավորություն Ընկերության ներսում,
փորձի փոխանակում մեր լավագույն մասնագետների հետ,
·
Մասնագիտական ուսուցումների, որակավորման
քննությունների ֆինանսավորում,
·
Մասնագիտական զարգացման/աճի բազում
հնարավորություններ (աճի նախապատվություն հենց մեր աշխատակիցներին),
·
Թիմային միջոցառումներ,
·
Դրական աշխատանքային միջավայր ու անփոխարինելի
գործընկերներ:
Մեր թիմին միանալու համար ուղարկիր ռեզյումե hr@ovio.am էլ.
հասցեին՝ նշելով համապատասխան հաստիքի անվանումը. այս դեպքում՝ Տեխնիկական
վերահսկողության մասնագետ:
Մենք սիրով կդիտարկենք Ձեր թեկնածությունը և կապ կհաստատենք Ձեզ հետ: