GPON տեխնոլոգիայով տրամադրվում է չերաշխավորված սիմետրիկ Ինտերնետ հասանելիություն՝ մինչև սույն փաթեթներում նշված արագությունները (առավելագույնը 800 Մբ/վ արագությամբ)՝ լարային միացման դեպքում։
WiFi միացման դեպքում տրամադրվող արագությունը պայմանավորված է բաժանորդի կողմից օգտագործվող սարքի/սարքերի տեխնիկական հնարավորությամբ։
All in ծառայությունների փաթեթով սահմանված հեռախոսակապի ծառայության պայմանները համընկնում են Ֆիքսլայն սակագնային փաթեթի պայմանների հետ։
All in ծառայությունների փաթեթի ալիքները հաստատուն չեն և կարող են փոփոխվել Օպերատորի կողմից ցանկացած պահի:
Առանց գնանշման ալիքները հասանելի չեն գնման համար և ներառվում են բացառապես սակագնային փաթեթի կազմում:
Հեռուստատեսության և Ռադիոյի ծառայությունները մատուցվում են «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ-ի հետ համատեղ:
Եթե լրացել է Բաժանորդի կողմից ընտրված տարեկան բաժանորդագրության ժամկետը, և վերջինս չի ներկայացրել դիմում Բաժանորդագրության պայմանագրի լուծման համար, ապա Օպերատորի հետ կնքված Բաժանորդային պայմանագիրը համարվում է ատվոմատ կարգով երկարաձգված՝ անորոշ ժամկետով, և Օպերատորը շարունակում է մատուցել Բաժանորդի կողմից ընտրված սակագնային փաթեթով նախատեսված Ծառայությունները։
Միանալով ծառայություններին բաժանորդը հաստատում է իր համաձայնությունը՝
• Ստանալ Օպերատորի կողմից տեղեկատվություն մատուցվող ծառայությունների վերաբերյալ, այդ թվում՝ Օպերատորի ներկայացուցիչների կողմից այցելություններ կատարելով բաժանորդի տուն (բնակության վայր)
• Ստանալ հաղորդագրություններ և ծանուցումներ՝ մատուցվող ծառայությունների պայմանների փոփոխությունների, տեխնիկական թարմացումների կամ պայմանագրային պարտավորությունների կատարման հետ կապված այլ հարցերի վերաբերյալ,
• Ստանալ առաջարկներ նոր ծառայությունների կամ գործողությունների վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ Բաժանորդը ցանկացած պահի իրավունք ունի հրաժարվել այդ առաջարկներից՝ իր համաձայնությունը հետ կանչելով, առանց որևէ բացասական հետևանքի։
Օնլայն միանալիս 3 ամիս անվճար հատուկ առաջարկը գործում է մինչև 21․08․2025թ-ը ներառյալ օնլայն և տարեկան բաժանորդագրության պայմանով։
Համատեղ մատուցվող ծառայությունների սակագներ
Ավտովերակնքման ծառայության պայմաններ
All in փաթեթների պայմաններ
Wi-fly փաթեթներ պայմաններ